Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վերջին երկու օրում 42 հազար արգենտինացի է մեկնել Բրազիլիա՝ դիտելու եզրափակիչը

Վերջին երկու օրում 42 հազար արգենտինացի է մեկնել Բրազիլիա՝ դիտելու եզրափակիչը
13.07.2014 | 14:47

Ավելի քան 42 հազար արգենտինացի վերջին երկու օրերին մեկնել է Բրազիլիա՝ ներկա լինելու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ Արգենտինա- Գերմանիա խաղին: Միայն Պասո դե լոս Լիբրես անցակետից, որտեղ սովորաբար ամեն օր սահմանն անցնում է ավելի քան 2,5 հազար մարդ, ուրբաթ օրը Բրազիլիա է գնացել 8,9 հազար մարդ՝ այն դեպքում, երբ հետադարձ ուղղությամբ սահմանն անցել է 151 մարդ: Այս մասին ասվում է Ազգային միգրացիոն վարչության հաղորդագրության մեջ: Աննախադեպ բարձրացել են օդանավի տոմսերի գները: Նրանք, ովքեր ժամանակին չեն մտածել տոմսի մասին, ստիպված են դրա համար վճարել 6-10 հազար դոլար` 2-3 հազարի փոխարեն: Ընդ որում, տոմս հնարավոր է գնել միայն վերավաճառողներից՝ համապատասխան կայքերում, իսկ հյուրանոցային մեկ գիշերը կարժենա մոտ 1000 դոլար: Արգենտինացիները Բրազիլիա են մեկնում ոչ միայն օդանավով, այլև ավտոբուսներով, ավտոմեքենաներով, անգամ՝ ոտքով: Բրազիլական կողմի գնահատմամբ Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում տեղի ունենալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին ներկա կլինի մոտ 100 հազար արգենտինացի:

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ